×

Meeting with Jean-Marie Fondacaro

2026-09-18 18:00 | Naregatsi Art Institute

Նարեկացի արվեստի միությունում հյուրընկալվել էր ֆրանսիացի քանդակագործ Ժան-Մարի Ֆոնդակարոն

Սեպտեմբերի 18-ին «Նարեկացի» արվեստի միության «Մշակութային երկխոսություն» ծրագրի շրջանակում կայացավ հանդիպում ֆրանսիացի անվանի քանդակագործ Ժան-Մարի Ֆոնդակարոյի հետ։ Միջոցառումը վերածվեց ստեղծագործական բովանդակալից ու ջերմ երկխոսության արվեստագետի և հայ երիտասարդների միջև։

Հանդիպմանը ներկա էին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի և Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողներ, ՆԱՄ նկարչական խմբի սաներ ու արվեստաբաններ։

Երեկոն մեկնարկեց վարպետի ստեղծագործական ուղին պատկերող կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրությամբ, որին հաջորդեց անկեղծ զրույցը։ Ժան-Մարի Ֆոնդակարոն պատմեց արվեստագետ դառնալու իր ճանապարհի, քանդակագործության խորհրդի և արվեստի միջոցով ինքն իրեն անընդհատ նորովի բացահայտելու մասին։ 

Ողջունելով ֆրանսիացի հյուրին՝ «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանն ընդգծեց նման հանդիպումների կարևորությունը երիտասարդ սերնդի մասնագիտական ու հոգևոր աճի համար. «Կյանքում կան հանդիպումներ, որոնք օգնում են, արագացնում են ստեղծագործական զարթոնքը։ Վստահ եմ, որ այս հանդիպումը դրանցից մեկն է լինելու մեր երիտասարդների համար»,- նշեց նա։

Որպես հարգանքի ու երախտագիտության տուրք՝ Նարեկ Հարությունյանը ֆրանսիացի վարպետին նվիրեց քանդակագործ Արտո Չաքմաքչյանի արվեստը ներկայացնող արժեքավոր գիրքը։

Ժան-Մարի Ֆոնդակարոյի այս այցը Հայաստան ունի նաև ուշագրավ, ջերմ նախապատմություն։ Վարպետն այստեղ է գտնվում իր մանկության ընկերոջ՝ Ասատուր Ավակյանի հետ, ում պատմությունների շնորհիվ տարիներ շարունակ հեռվից ճանաչել է Հայաստանը, իսկ այժմ առաջին անգամ անձամբ է հնարավորություն ստացել հաղորդակցվելու հայկական մշակույթի հետ։ Երևանում նրանք հանդիպել են ֆրանսահայ Պիեռ Բաղդատյանին, ում նախաձեռնությամբ և ՆԱՄ-ի հետ համագործակցությամբ էլ իրականություն է դարձել այս սպասված վարպետության դասը։

Support Culture

Naregatsi Art Institute is a 501(c)(3) not-for-profit organization registered in USA with its headquarters in Yerevan and Shushi. All donations are tax-deductible to the fullest extent allowable under the law.