Ավագ Շաբաթվա խորհրդով
2019-04-15 | Naregatsi Art Institute
ԱՎԱԳ ՇԱԲԱԹՎԱ ԽՈՐՀՐԴՈՎ / ապրիլի 15-19/
«Նարեկացի» արվեստի միությունն ամեն տարի իրականացնում է Մեծ Պահքի վերջին` Ավագ Շաբաթվա խորհրդին նվիրված միջոցառումների շարք, որն այս տարի կանցկացվի ապրիլի 15-19-ը:
Միջոցառումներն իրականացվում են «Նարեկացի» արվեստի միության և Արարատյան Հայրապետական թեմի համագործակցությամբ:
Ապրիլի 15, ժամը՝ 18:30
Ցուցահանդես | Արարատ Մինասյան
«Մշո գեղեն» անիմացիոն ֆիլմի ցուցադրություն
Ռեժիսոր` Արմինե Հարությունյան
Ավագ երկուշաբթիի խորհուրդը կմեկնի Արարատյան Հայրապետական թեմի Արևշատի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովսեփ քահանա Սարգսյանը:
Ապրիլի 16, ժամը՝ 19:00
Հոգևոր երաժշտության երեկո
Արարատյան Հայրապետական թեմի «Գանձեր» քառաձայն երգչախումբ
Հոգևոր պատասխանատու՝ Վոլոդյա սարկավագ Նաջարյան
Խմբավար՝ Նարինե Հայրապետյան
Ավագ երեքշաբթիի խորհուրդը կմեկնի Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի հոգևոր համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը:
Ապրիլի 17, ժամը՝ 19:00
Բաց դաս «Մեր երգերը և մենք»
«Վան» ազգագրական երգի-պարի խումբ
Հայկական ժողովրդական և հոգևոր երգերի ուսուցում
Ավագ չորեքշաբթիի խորհուրդը կմեկնի Արարատյան Հայրապետական թեմի Նոր Նորքի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանը:
Ապրիլի 19, ժամը՝ 19:00
Համերգ | «Ովսաննա» երգչախումբ, Արաբկիրի նորակառույց եկեղեցու երգչախմբի արական կազմ
Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Շահե Քեշիշյան
Ծրագրում՝ հոգևոր և ժողովրդական երգեր
Ավագ ուրբաթի խորհուրդը կմեկնի Արարատյան Հայրապետական թեմի Ներքին Չարբախի Ս.Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հրաչ քահանա Գյուզալյանը:
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։