Եկեք կառուցենք Շուշին միասին
2018-07-17 | Naregatsi Art Institute
Ամբողջացնենք ՆԱՄ-ի Շուշիի համալիրը` կառուցելով բացօթյա ամֆիթատրոն, կացարան՝ հյուրերի համար, արվեստագետների ստեղծագործական տուն և նպաստենք Շուշիի մշակութային զարթոնքին։
Հանրակացարանը նախատեսվում է կառուցել Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում մշակութային ծրագրեր իրականացնել ցանկացող կամավորների, ուսանողների և հյուրերի կեցությունն ապահովելու համար։
Արվեստագետների ստեղծագործական տունը նրանց հնարավորություն կտա Շուշիում ստեղծագործելու սիմպոզիումների, ցուցահանդեսների, համերգների և այլ միջոցառումների համար։
Ամֆիթատրոնը ծառայելու է բացօթյա ներկայացումների, թատերական միջոցառումների, երաժշտական համերգների, կինոդիտումների համար։
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։