Համերգ ՆԱՄ-ում
2019-10-03 | Naregatsi Art Institute
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Հայ և լեհ կոմպոզիտորների ստեղծագործություններ» խորագիրը կրող համերգային երեկոն՝ նվիրված Կոմիտասի 150 և Ս. Մոնյուշկոյի 200-ամյակներին:
Միջոցառումը մեկնարկվեց Կոմիտասի «Քելե, քելե» ստեղծագործությամբ, որից հետո հնչեցին Ֆ. Շոպենի, Կ. Շիմանովսկիու, Ջ. Սարգսյանի, Ս.Մոնյուշկոյի և Շ. Իսկանդարյանի ստեղծագործություններից:
Համերգային երեկոյին իրենց մասնակցությունը ցուցաբերեցին Մարիուշ Մոնչակը /ջութակ/, Նադիա Մոնչակը /ջութակ, ալտ/, Վասիլի Ռոլիչը /դաշնամուր/, Գառնիկ Ենգիբարյանը /թավջութակ/, Դենի Շաբոն/ կոնտրաբաս/, Սերգեյ Աբրահամյանը / հարվածային գործիքներ/:
Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Պավել Չեպլակը, բեմադրիչ, դերասան, թարգմանիչ Ժիրայր Փափազյանը, ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ, ՆԱՄ գեղարվեստական խորհրդատու Դանիել Երաժիշտը և ուրիշներ:
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։