×

«Կարին» ավանդական երգի-պարի խումբ. «Մեր պարերը և մենք»

2005-12-01 | Naregatsi Art Institute

2005 թվականի դեկտեմբերին, «Նարեկացի» արվեստի միության և «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար, մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի հետ համատեղ, կայացավ «Մեր պարերը և մենք» հայկական պարի
ուսուցման բաց դասը: (http://karinfolk.am/?page_id=56)
«Մեր պարերը և մենք» հայկական պարի բաց դասերը շարունակական բնույթ կրեցին և դարձան ավանդույթ՝ պարբերաբար անցկացվելով «Նարեկացի» արվեստի միության հյուրընկալ հարկի տակ յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը (բացի ամռան ամիսներից): Բաց դասի նպատակն է երիտասարդներին ծանոթացնել հայկական ավանդական պարերին՝ դրանց շուրջ համախմբելով ավելի ու ավելի մեծ թվով երիտասարդների:

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։