×

Շուշիի «Հակոբ Գյուրջյան» քանդակի առաջին միջազգային սիմպոզիում |Շուշիի Նարեկացի արվեստի կենտրոն

2011-07-15 | Naregatsi Art Institute

Ի ՀԻՇԱՏԱԿ -Ի ԵՎ -Ի ՀԵՂԻՆԱԿԻ․ ՇՈՒՇԻԻ ՔԱՆԴԱԿԻ ԱՌԱՋԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԻՄՊՈԶԻՈՒՄ
2011թ․ հուլիսի 28-ին եզրափակվեց Շուշիի քանդակի առաջին միջազգային սիմպոզիումը, որ մեկնարկել էր հուլիսի 17-ին` Շուշիի արվեստի կենտրոնում։

Որպես ամենամյա նախաձեռնության անդրանիկ հավաք, Շուշիի քանդակի առաջին միջազգային սիմպոզիումը կոչված էր դառնալ համագործակցության, մշակութային ու մասնագիտական երկխոսության եւ ստեղծագործական ոգեշնչման հարթակ քանդակագործների համար։

Սիմպոզիումի շրջանակներում իտալացի 15 քանդակագործներ կերտեցին ազատ թեմայով քանդակներ շուշվա կրաքարից, որոնք այսօր արդեն տեղադրված են քաղաքի տարբեր մասերում` նպաստելով, նախաձեռնության հեղինակ քանդակագործ Վիգեն Ավետիսի խոսքերով, քաղաքի ճարտարապետական ու քաղաքաշինական վերելքին ու արվեստների կենտրոն Շուշիի նախկին համբավի ու կարգավիճակի վերականգմանը։

Ստեղծված քանդակները, որոնցում արվեստագետները փորձել են վերարտադրել ու մարմնավորել այցից ստացած իրենց տպավորությունները, գերիշխում են խաղաղության, ազատության եւ պայքարի թեմաները։

, - Սիմպոզիումի արդյունքներն ի մի բերելով` նշեց քանդակագործ Վիգեն Ավետիսը։

Լինելով առաջին այսօրինակ նախաձեռնությունը` Սիմպոզիումը նաեւ վերածվեց հայ-իտալական հետագա համագործակցության հարթակի։ Իտալիայի տարբեր համալսարաններից Շուշի ժամանած պրոֆեսորներ Ջուզեպպե Ջովաննի Դել Դեբբիոն, Ֆրանչեսկո Ռովիելլոն, Ռոբերտո Ջովանելլին, Լուչիանո Պրետին եւ Ֆրանչեսկո Գալլոն պատրաստակամություն հայտնեցին համագործակցել Շուշիի քաղաքապետարանի հետ` սեփական փորձն ու գիտելիքը ներդնելու Շուշիի ավերված շինությունների վերականգնման եւ նոր շինությունների կառուցման գործում։ Ըստ ստեղծված պայմանավորվածության` առաջիկայում Շուշիի քաղաքապետարանը պրոֆեսորներին կուղարկի առավել կարեվոր շինարարական նախագծերի փաթեթներ` նրանց մասնագիտական խորհուրդն ու առաջարկությունները ստանալու համար։

Քանդակագործական ստեղծագործարանից զատ, Սիմպոզիումը նաեւ հագեցած էր դասախոսությունների, կինոդիտումների եւ վարպետության դասերի հարուստ ժամանակացույցով։ Ի մասնավորի, 17-րդ դարի իտալական գեղանկարչության շուրջ դասախոսությունների ծավալուն շարքով հանդես Է եկել Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր Ռոբերտո Ջովանելլին, իսկ նրա դուստրը` Ֆլորենցիայի պետական համալսարանի դասախոս, լեզվաբան Կարոլինա Ջովաննելլին Սիմպոզիումի ողջ ընթացքում անց է կացրել իտալերեն լեզվի բաց դասընթացներ բոլոր ցանկացողների համար։ Նաեւ կայացել է 8-15 տարեկան երեխաների կավե քանդակների մրցույթ, որի հաղթողը արժանացավ Արցախի Հանրապետության մշակույթի եւ երիտասարդության հարցերի հատուկ մրցանակի։ Վարպետության դասերի շրջանակներում, Շուշիի քանդակագործների համար տեխնիկայի շուրջ պարապունքներ է վարել Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր Ջուզեպպե Ջովաննի Դել Դեբբիոն։

Շուշիի քանդակի առաջին միջազգային սիմպոզիումը կայացավ ՀՀ Մշակույթի նախարարության, Երեւանի քաղաքապետարանի հովանավորությամբ, արվեստի միության անմիջական մասնակցությամբ, Արցախի Հանրապետության Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի, ու Շուշիի քաղաքապետարանի ակտիվ աջակցությամբ։
Մտահղացումը`
Քանդակագործ մաեստրո Վիգեն Ավետիսի

Նախաձեռնությունը`
ՀՀ Մշակույթի նախարարության
«Նարեկացի» արվեստի միության
Վիգեն Ավետիսի /Իտալիա/
Ֆրանչեսկո Գալլոյի /Իտալիա/

Աջակցությամբ`
ՀՀ Մշակույթի նախարարության
Երևանի քաղաքապետարանի
Արցախի Հանրապետության Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության
Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի
Շուշիի քաղաքապետարանի

Մասնակցությամբ`
Վալտեր Կորնեկայի / ազատ քանդակագործ
Լուկա Կալոյի/ ազատ քանդակագործ
Ջուզեպպե Անտոնիո Դե Տուրսիի / ազատ քանդակագործ
Ջուզեպպե Ջովաննի Դել Դեբբիոյի / պրոֆեսոր, Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիա
Անտոնելլա Կաստելլիի / ազատ քանդակագործ
Ֆրանչեսկո Ռովիելլոյի / պրոֆեսոր, Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիա
Ռոբերտո Ջովանելլիի / պրոֆեսոր, Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիա
Անտոնիո Րիցցոյի/ ազատ քանդակագործ
Յորգե Ռոմեոյի / ազատ քանդակագործ
Էմիլիանո Բարատտինիի / ազատ քանդակագործ
Ֆրանչեսկո Գալլոյի / արվեստի քննադատ, Հռոմի գեղարվեստի ակադեմիա
Ստեֆանիա Պալումբոյի / ազատ քանդակագործ
Լուչիանո Պրետիի / պրոֆեսոր, Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիա
Մանուելա Տրաինիի / ազատ քանդակագործ
Չերնեկա Վալտերի/ ազատ քանդակագործ
Ռոբերտո Քուալիի / Լուսանկարիչ, Studio Quagli, Ֆլորենցիա
Լապո Քուալիի / Լուսանկարիչ, Studio Quagli, Ֆլորենցիա
Ստեֆանո Բիձձարիի / Օպերատոր, Studio Quagli, Ֆլորենցիա
Ֆրանչեսկո Մանկայի / Օպերատոր, Studio Quagli, Ֆլորենցիա

Պատվավոր հյուրեր`
Ջեռարդո Լո Ռուսսո / ռեկտոր, Հռոմի գեղարվեստի ակադեմիա
Կարոլինա Ջովաննելլի / դասախոս, Ֆլորենցիայի պետական համալսարան
Մադդալենա Ջովաննելլի / դասախոս, Ֆլորենցիայի պետական համալսարան
Լուիզա Մորոնի / դասախոս, Ֆլորենցիայի պետական համալսարան

Նախագծի հեղինակ` Վիգեն Ավետիս

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։