×

Հայկական պարի բաց դաս. «Մեր պարերը և մենք»

2015-04-17 00:00 | Naregatsi Art Institute

Արդեն իններորդ տարին է, որ Կարին ավանդական երգի-պարի խումբը գեղարվեստական ղեկավար, մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ անցկացնում է հայկական ավանդական պարի բաց դաս: Ավանդաբար պարի բաց դասը տեղի է ունենում յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը: Գինոսյանի խոսքով բաց դասի նպատակն է երիտասարդներին ծանոթացնել հայկական ավանդական պարերին՝ դրանց շուրջ համախմբելով ավելի ու ավելի մեծ թվով երիտասարդների:

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։