×

Հայոց Ցեղասպանության հարյուրամյակը

2015-04-24 00:00 | Naregatsi Art Institute

Ապրիլի 24-ին Նարեկացի Արվեստի Միությունը արվեստը որպես արտահայտչամիջոց ընտրելով՝ նշեց Հայոց Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը և ոգեկոչեց 100 տարի առաջ Արևմտյան Հայաստանում բնաջնջված 1.500.000 անմեղ հայերի հիշատակը:Նարեկացի Արվեստի Միության առաջին նմանատիպ նախաձեռնությունն իրականացվել է 2003 թվականի ապրիլի 24-ին, Նյու Յորքում: Այդ ժամանակվանից ի վեր ամեն տարի Միությունն իր արվեստագետ բարեկամների հետ միասին նշում է հիշատակի և ոգեկոչման այս համահայկական օրը:Ոգեկոչման երեկոյին բացվեց գեղանկարիչ Հայկ Բարսեղյանի աշխատանքների ցուցահանդեսը: Ներկայացված նկարները համահունչ էին օրվա խորհրդին, դրանց առջև այցելուն երկար կանգ էր առնում՝ խորհրդածությունների մեջ ընկղմված: Երեկոյի ընթացքում Նարեկացի Համույթը և նորաստեղծ Նարեկ երգչախումբը (խմբավար՝ Նարինե Դավթյան) հնչեցրեցին հատվածներ Խաչատուր Ավետիսյանի Օրատորիայից: Հայաստանի անկախությունից ի վեր Օրատորիան հնչում էր առաջին անգամ:Փարոս երգչախումբն իր հուզիչ կատարմամբ ևս ցնցեց համդիսաեսին: Իբրև վերածննդի խորհրդանիշ՝ Միության բեմում հանդես եկան 100 Լապտերիկներ նախագծի մասնակիցներ և Մեծամորի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցի սաները՝ դուդուկահարների համույթը (գեղ. ղեկ.՝ Ժիրայր Հարությունյան):Երեկոն եզրափակվեց փոքրիկ Թաթուլ Համբարձումյանի զուռնայի հնչյունների ներքո Կարին ազգագրական երգի ու պարի խմբի պարային կաարմամբ:

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։