×

ՇՈՒՇԻ ԱՐԹ ՓՐՈՋԵՔՏ Պերֆորմանսներ

2012-10-05 15:00 | Naregatsi Art Institute

«Հողը և տեխնոլոգիան»

«Հողը և տեխնոլոգիան» խորագրի ներքո` հոկտեմբերի 1-ին Շուշի բերդաքաղաքում մեկնարկեց «Շուշի արթ փրոջեքտ» աննափադեպ նախագիծ-փառատոնը: Նախագծն իր շուրջ է համախմբել Հայաստանից և Սփյուռքից ժամանած 20 արվեստագետի, որոնք բոլորն էլ ստեղծագործում են ժամանակակից կոնցեպտուալ արվեստի տիրույթում:

Նախագծի հանդիսավոր բացման արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 5-ին Շուշիի նորակառույց պատկերասրահում, որտեղ էլ արվեստագետները ներկայացրեցին մի քանի օրվա ընթացքում ստեղծած իրենց աշխատանքները:

Իբրև ժամանակակիցն ու ավանդականը կամրջող հաճելի նվեր` բացմանը ելույթով հանդես եկան «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթի մենակատարները` հնչեցնելով Կոմիտաս, Սայաթ-Նովա, ժողովրդական ու աշուղական այլ ստեղծագործություններ:

«Շուշի արթ փրոջեքտի» հիմքում ընկած է անմիջապես հողի հետ աշխատելու գաղափարը, քանզի նախաձեռնության առանցքային ուղենիշը տեղային խնդիրներն արծարծելու միջոցով ներհայկական և միջազգային երկխոսության հասնելու տեսլականն է: Այս հայեցակարգով է պայմանավորված նախագծի անցկացման տեղագրությունը, որը ներառում է Շուշիի գրեթե բոլոր պատմամշակութային հուշարձաններն ու շինությունները: Քաղաքի մշակութային կյանքում այդպիսի նշանակություն ունի նաև «Նարեկացի» արվեստի միության Շուշիի մասնաճյուղը, որտեղ նույնպես բազմաթիվ միջոցառումներ և հանդիպումներ են նախատեսված:
ՆԱՄ Շուշիի կենտրոնում նախատեսվում են Փըրֆորմանսների կազմակերպում հոկտեմբերի 5-ին նշված արվեստագենտների հետ` 15:00 Սամվել Սաղաթելյան, , 15:30 Գևորգ Սարգսյան (Ճալա) և Եվա Սարգսյան , 16:00 Համլետ Հովսեփյան, :
Արվեստագետներն իրենց աշխատանքները ՆԱՄ Շուշիի կենտրոնում կսկսեն Փըրֆորմանսների նախօրյակին:
ՆԱՄ Շուշիի կենտրոնի երկգչախմբի սաները ելույթ կունենան փառատոնի փակմանը` հոկտեմբերի 14-ին:

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։