«ՁԵՌՔ ՁԵՌՔԻ` ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ» ՇԱՐՔ
2013-10-05 19:30 | Naregatsi Art Institute
Կարինե Փարվանյանի աշխատանքների ցուցադրությունը
Նարեկացի արվեստի միությունում կայացավ Կարինե Փարվանյանի աշխատանքների ցուցադրությունը, որը «ՁԵՌՔ ՁԵՌՔԻ` ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ» շարքի շարունակությունն է:
Նախաձեռնությունը քանդակագործ Վիգեն Ավետիսին էր:
Վիգեն Ավետիսի համար շատ կարևոր է ուշադրության դրսևորումը հաշմանդամների նկատմամբ:
«Պետք է մեծ ուշադրություն դարձնել հաշմանդամներին , նրանցից շատերը շատ տաղանդավոր են և ունեն ինքնաարտահայտվելու և ուշադրության կարիք: Նրանք մեր մի մասն են և պետք է ապրեն լիարժեք կյանքով», շեշտեց Վիգեն Ավետիսը:
Վիգենը վստահ է, որ մի փոքր ուշադրություն և մարդկանց համար օրը կարող է տոնի վերածվել:
Կարինեն նկարչուհի չէ, նույնիսկ ընտանիքը երկար ժամանակ տեղյակ չի եղել, թե նա ինչ է անում` ժամերով փակվելով սենյակում:
Ցուցահանդեսը նվիրվում է հեղինակի ծնողների հիշատակին: Ցուցադրությունը կշարունակվի մինչև հոկտեմբերի 10-ը:
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։