ԹԱՏԵՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ | ՆՎԻՐՎՈՒՄ Է ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ
2013-12-06 19:00 | Naregatsi Art Institute
Հրաշագործ ծաղիկները Նարեկացիում
Նարեկացի արվեստի միությունն իր հարկի ներքո հյուրընկալել էր թատերական մի յուրօրինակ նախաձեռնություն, որը բազմանշանակ է իր խորհրդով, քանզի արվեստի լեզվով ու միջնորդությամբ այն արծարծելու է հասարակական նշանակության կարևորագույն ու հրատապ մի հիմնախնդիր, որն է` հաշմանդամություն ունեցող անձանց ու մասնավորապես մտավոր խնդիրներ ունեցող երեխաների և երիտասարդների հասարակական ինտեգրումը, նրանց կրթական ու հոգևոր բարօրության ամրագրումը:
հասարակական կազմակերպության ղեկավար Արփինե Աբրահամյանը մեզ հետ զրույցում պատմեց կազմակերպության անցած ճանապարհի մասին, որը հիմնադրվել է 1997թ.-ին և առ այսօր, չնայած բոլոր դժվարություններին, կանգնած է մտավոր խնդիրներ ունեցող երեխաների և երիտասարդների կողքին` օգնելով նրանց ապրել իրենց ընտանիքներում` լինելով հասարակության լիարժեք անդամ:
,-ասաց Աբրահամյանը` հավելելով, որ երեխաները տարբեր ներկայացումներով հանդես են եկել նաև Արցախում:
Այսօր ունի մարդկանց ուշադրության և հոգատարության կարիքը, քանզի կան կենցաղային տարրական խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ:
թատերական ներկայացումը, որի բովանդակության առանցքում ընկած է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության թեման առ այն, որ պետք է հասնել այնպիսի համակեցության, որտեղ անձնական հանգամանքների բերումով ստեղծված սահմանափակումները չեն խոչընդոտի և ոչ մեկի հանրային ներգրավվածությանը կյանքում ու արվեստում, ուր պաշտպանված կլինի բազմազանության արժեքն ու բացառված՝ անձնական տարբերությունների վրա խարսխված խտրականությունը, հանդիսատեսի կողմից ընդունվեց հոտնկայս ծափահարություններով:
Միջոցառումն անցկացվեց Նարեկացի արվեստի միության մշտական շարքի շրջանակում, որը ստեղծվել է հասարակական այս խոցելի խմբի հանրային ինտեգրմանը, նրանց արժանապատիվ ու լիարժեք կյանքի կայացմանը և հավասարության նրանց անօտարելի իրավունքի ամրապնդմանը նպաստելու նպատակով: Այս իմաստով, Միության տեսլականը լիովին համահունչ է ՀԿ-ի առաքելությանն ու գործունեության սկզբունքին, որը կենտրոնի մանկավարժները ձևակերպում են հետևյալ կերպ. :
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։