×

Պարախմբի հավաքագրում ՆԱՄ-ում

2016-07-08 19:00 | Naregatsi Art Institute

Հուլիսի 8-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Նժդեհ» ազգագրական պարախմբում նոր մասնակիցների հավաքագրման ևս մեկ փուլ:
Մթնոլորտն ինչպես միշտ ջերմ էր, տրամադրող և ազգային ու հայրենասիրական շնչով հագեցած:

Մասնակիցները պարեցին ազգագրական պարեր, որից հետո ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը մրցութային կարգով ընտրեց նրանց, ովքեր հետագայում հանդես կգան «Նժդեհ» ազգագրական պարախմբում:

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։