Ավագ Չորեքշաբթի
2013-03-27 19:00 | Naregatsi Art Institute
Ավագ չորեքշաբթի օրվա խորհուրդը «Նարեկացի» արվեստի միությունում մեկնեց Բարեշնորհ Էդգար սարկավագ Ծատուրյանը:
Ավագ չորեքշաբթի օրը Եկեղեցին հիշատակում է Բեթանիայում կնոջ կողմից Հիսուս Քրիստոսի օծումը և Տիրոջ մատնությունը:
Կինը նարդոսի թանկարժեք յուղով օծում է Հիսուսին: Կնոջ կողմից Հիսուսի օծումը կանխանշում է նրա թաղվելը : «Իմ մարմնի վրա այդ յուղը թափելով` նա իմ թաղվելը կանխորոշեց», - ասում է Քրիստոս:
Էդգար սարկավագը խոսեց հատկապես չարչարանքների խորհրդի մասին, ասելով . «Դեպի Աստված տանող ճանապարհը չարչարանքի ուղիով է միայն: Յուրաքանչյուրս պիտի Գողգոթան անցնենք, եթե ուզում ենք հարություն առնել և գտնել Աստծո հանգիստը: Եվ չպիտի միայն Քրիստոսի Հարության լույսով ոգևորվենք, այլ ամենքս պիտի պատրաստ լինենք անցնելու մեր չարչարանքի ուղին»: Էդգար սարկավագը ընթերցեց հատվածներ Պողոս առաքյալի եփեսացիներին ուղղված նամակից, պատասխանեց ներկաների հարցերին:
Ավագ չորեքշաբթի օրվա ավետարանական ընթերցումը հորդորում է չչարաշահել Աստծո սերն ու վստահությունը և հիշելով մարդկության համար Նրա կրած չարչարանքներն ու մահը` չշեղվել ճշմարիտ ճանապարհից, երկրպագել ու փառավորել Աստծուն:
Այնուհետև ցուցադրվեց > պատմական ֆիլմը:
«Տեսողական Աստվածաշունչ. Ավետարան ըստ Հովհաննեսի» Կանադա, Մեծ Բրիտանիա/ պատմական դրամա/ 123ր./ 2003
Ռեժ.` Ֆիլիպ Սավիլ
Ցուցադրությունը`ռուսերեն
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։