×

Ոգեկոչում արվեստի շնչով

2007-04-24 18:00 | Naregatsi Art Institute

Ավանդույթի համաձայն՝ Նարեկացի Ավեստի Միությունը նշեց Հայոց ցեղասպանության օրը՝ զոհերի հիշատակին նվիրված «Ոգեկոչում արվեստի շնչով» միջոցառումով: Վերջինիս այս անգամ մասնակցեցին նաև արտասահմանցի արվեստագետներ։
Ապրիլի 24- ին՝ ժամը 17։00-ին, ութ նկարիչ, երեք քանդակագործ և չորս լուսանկարիչ Հայաստանի ամերիկյան համալսարանում ցուցադրեցին իրենց աշխատանքները, իսկ ժամը 18։00-ին ՀԱՀ-ի մեծ դահլիճում տեղի ունեցավ համերգ՝ հայ և արտասահմանյան երաժիշտների մասնակցությամբ։ Միջոցառման մասնակիցների մեջ ներգրավված էին նաև հաշմանդամ արվեստագետներ։
Ապրիլի 24-ին Նարեկացի Արվեստի Միությունում կայացավ համերգ: Միջոցառման սկզբում ելույթով հանդես եկավ «Սպեղանի» երգչախումբը: Այունհետև ներկայացան Ջոն Հոդյանն ու Բեթ Ուիլյամսը (ԱՄՆ): Նրանց ելույթին հաջորդեցին «Կանթեղ» մանկական երգչախմբի կատարումները: Ապա ելույթով հանդես եկան «Դլեյաման»-ը (Ֆրանսիա), «Լույս» վոկալ կվինտետը, Արտո Թունչբոյաջյանը, «Շարական» անսամբլը, «Փարոս» երգչախումբը:
Համերգի ավարտից հետո՝ ուշ երեկոյան, միջոցառման մասնակիցներն այցելեցին Ծիծեռնակաբերդ և Մեծ եղեռնի զոհերի հիշատակի համար մոմեր վառեցին։

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։