×

Ձեռագործ աշխատանքների ցուցադրություն Նարեկացիում

2007-06-01 14:00 | Naregatsi Art Institute

Հունիսի 1-ին երեխաների պաշտպանության օրվա առթիվ Նարեկացի Արվեստի Միությունում կայացավ ձեռագործ աշխատանքների ցուցադրություն: Նախաձեռնությունը պատկանում էր «Փրկություն» հաշմանդամություն ունեցող երեխաների կենտրոնին: Ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվեցին մտավոր խնդիրներ ունեցող երեխաների հեղինակած՝ տարբեր ոճերի ձեռագործ աշխատանքները: Միջոցառումը կրում էր «Եկա՞ք, տեսա՞ք, զարմացա՞ք» խորագիրը: Ցուցահանդեսի ընթացքում երեխաները տեղում պատրաստում էին ձեռագործության նմուշներ՝ ի տես ներկաների:

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։