×

«Ազգային փոքրամասնությունների արվեստը» ծրագիր

2007-09-16 19:00 | Naregatsi Art Institute

Սեպտեմբերի 16-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կայացավ «Ազգային փոքրամասնությունների արվեստը» ծրագրի հերթական միջոցառումը: Վերջինիս շրջանակներում ելույթով հանդես եկավ «Նարեկացի» կամերային երաժշտության ընկերությունը՝ Ա. Թալալյանի գեղարվեստական ղեկավարությամբ: Համերգի ընթացքում հնչեց Ֆելիքս Մենդելսոնի «Երաժշտություն թավջութակի և դաշնամուրի համար» ստեղծագործությունը: Կատարեցին Միքայել Բալյանը (դաշնամուր), Արամ Թալալյանը (թավջութակ): Միջոցառման նախաձեռնությունը պատկանում էր Նարեկացի Արվեստի Միությանը:

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։