Հայկական պարի բաց դաս. «Մեր պարերը և մենք»
2015-10-30 00:00 | Naregatsi Art Institute
Այսօր Կարին ավանդական երգի-պարի խումբը՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ, անցկացրեց հայկական ավանդական պարի բաց դաս:Ներկա օտարերկրացիներն համակ ուշադրությամբ, հետաքրքրական հայացքներով հետևում էին, թե ինչպես են ազգային պարերի ռիթմերի ներքո ժամեր շարունակ միասնաբար պարում 100-ից ավել փոքրահասակներ, երիտասարդներ ու տարեցներ և իրենք էլ միանում էին հայ ավանդական շուրջպարին:Ավանդաբար յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը տեղի ունեցող հայ ավանդական պարի բաց դասից մասնակիցները հեռացան ևս մի քանի նոր պարի հորձանուտը նետված:Բոլորին սիրով հրավիրում ենք պարերի հաջորդ բաց դասին, որը տեղի կունենա սույն թվականի նոյեմբերի 27-ին, ժամը 19:00-ին:
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։