×

Հայկական պարի բաց դաս

2015-11-27 00:00 | Naregatsi Art Institute

Ավանդաբար յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը մինչև ուշ երեկո Նարեկացի Արվեստի Միության հատակն ու պատերը թնդում են հայկական պարի զորեղ կատարումներից:Նոյեմբերի 27-ին Նարեկացի Արվեստի Միությունը կրկին բազմամարդ էր: Շուրջ 10 տարի Կարին ավանդական երգի-պարի խումբը գեղարվեստական ղեկավար, մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ անցկացնում է հայկական ավանդական պարի բաց դաս: Նրա նպատակն է երիտասարդներին ծանոթացնել հայկական ավանդական պարերին՝ դրանց շուրջ համախմբելով ավելի ու ավելի մեծ թվով երիտասարդների:

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։