×

Ժողովրդական նվագարանների անսամբլների առաջին մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակակիր՝ «Նարեկացի» նվագախումբ

2016-10-31 16:00 | Naregatsi Art Institute

Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 16:00-ին, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում
Հայաստանի երաժշտական ընկերությունը, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, գեղարվեստական դաստիարակության մշակույթի կենտրոնի հետ համատեղ անցկացրին Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված ժողովրդական նվագարանների անսամբլների առաջին մրցույթ-փառատոնը:

«Նարեկացի» արվեստի միության «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախումբը`գեղարվեստական ղեկավար Արտեմ Խաչատուրի գլխավորությամբ, և «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը՝ գեղարվեստական ղեկավար Հովիկ Սահակյանի գլխավորությամբ, իրենց մասնակցությունը ցուցաբերեցին մրցույթ-փառատոնին՝ արժանանալով գլխավոր մրցանակների:

Ժողովրդական նվագարանների անսամբլների մրցույթ-փառատոնին «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախումբն արժանացավ գլխավոր մրցանակի, իսկ «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը գրավեց առաջին հորիզոնականը:

Փառատոնը նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին և անցկացվում էր հայ երաժշտարվեստի մեծ երախտավոր Թաթուլ Ալթունյանի ծննդյան 115-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակներում:

Մրցույթ-փառատոնի անցկացման նպատակն է բարձրացնել ազգային նվագարանների համույթների կատարողական վարպետությունը:

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։