×

«Ես կարող եմ» ցուցահանդես

2016-01-22 00:00 | Naregatsi Art Institute

Հունվարի 20-ին Նարեկացի Արվեստի Միությունում տեղի ունեցավ Սկարպ հասարակական կազմակերպության նախաձեռնած՝ Ես կարող եմ խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսի բացումը: Լուսանկարների հեղինակն է Վիգեն Մնոյանը:Ցուցահանդեսը նպատակ ունի հասարակությանն իրազեկելու հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության հարցերի մասին և ապացուցելու, որ լինելով հասարակության լիիրավ անդամներ՝ այդ մարդիկ ի զորու են և իրավունք ունեն աշխատելու տարբեր մասնագիտություններով:Ցուցահանդեսին ներկա էին լուսանկարների հերոսները, կազմակերպիչներն ու բազմաթիվ հյուրեր: Իրենց խոսքով հանդես եկան Սկարպ հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Մկրտչյանը, Սեյվ դը չիլդրեն ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովան, Սատար հաշմանդամների հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Գագիկ Դանիելյանը և Փրկություն հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Անուշ Եղիազարյանը՝ կարևորելով հաշմանդամների ներգրավվածությունը տարբեր ոլորտներում և պետական կառույցների կողմից նախատեսված ծրագրերի իրագործումը:Ցուցահանդեսը կգործի մինչև հունվարի 24-ը:

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։