×

Ձայնասկավառակի շնորհանդես ՆԱՄ-ում

2017-03-07 19:00 | Naregatsi Art Institute

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ Լուսինե Դավությանի ձայնասկավառակի շնորհանդեսը:

Լուսինե Դավությանը ծնվել է 1982 թվականին ԼՂՀ Մարտունու շրջանի Գիշի գյուղում: Սովորել է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության բաժնում (ունի մագիստրոսի աստիճան):

Երեկոյի մեկնարկը տվեց ռադիոհաղորդավարուհի Անկան, ով, շատ գեղեցիկ ներկայացնելով Լուսինեին, հորդորեց ավելի ուշադիր և պատրաստակամ լինել հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ և անել մաքսիմալը՝ նրանց սովորական առօրյա կյանք ինտեգրելու համար:

Լուսինեն հանդես եկավ նաև կենդանի կատարմամբ և անհատապես շնորհակալություն հայտնեց այն մարդկանց, ովքեր իրենց ավանդն են ունեցել իր ձայնասկավառակի թողարկման գործում՝ Արթուր Գրիգորյանին, Արսեն Գրիգորյանին (Մրո), բարերար Գրիգոր Մանթաշյանին։

Ձայնասկավառակում տեղ են գտել Լուսինե Դավությանի կատարմամբ հնչող «Կռունկ», «Լուսին», «Մերիկ», «Րուրի», «Շարանի» ստեղծագործությունները:

Ողջույնի ելույթներով հանդես եկան Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, Լուսինեի ուսուցիչներից Զավեն Թագակչյանը, Հայաստանի կույրերի միավորման նախագահ Յուրա Ավետիսյանը, «Մոնթե Մելքոնյան» հիմնադրամի նախագահ Ալեք Ենիգոմշյանը, գործարար Գրիգոր Մանթաշյանը և այլք։

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։