Ավագ Ուրբաթ
2014-04-18 00:00 | Naregatsi Art Institute
Ավագ շաբաթվա միջոցառումների շրջանակներում Նարեկացի Արվեստի Միությունում Լույս երգեցիկ հնգյակը հանդես եկավ համերգով: Ծրագրում հնչեցին հոգևոր երգեր: Ավագ Ուրբաթ օրվա խորհուրդը մեկնեց Հայր Վարդան Նավասարդյանը:Ավագ Ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է, որը նշվում է բոլոր քրիստոնյա եկեղեցիների կողմից։ Հայ առաքելական եկեղեցուն պատկանող բոլոր տաճարներում այդ օրը տեղի է ունենում Խաչելության կարգ։ Երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է Թաղման կարգ, երբ Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը՝ պատրաստված ծաղիկներից և ծառի ճյուղերից սկզբում պտտում են եկեղեցու շուրջ, իսկ այնուհետև տեղադրում եկեղեցու ներսում՝ ի տես հավատավոր ժողովրդի:
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։