Հայկական պարի բաց դաս
2016-03-25 00:00 | Naregatsi Art Institute
Նարեկացի Արվեստի Միությունը, մարտի 25-ին, կրկին իր հյուրընկալ դռներն էր բացել Մեր պարերը և մենք հայկական ավանդական պարի բաց դասի մասնակիցների առջև:Կարին ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի գործիչ Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ՝ hայկական պարի սիրահար երիտասարդները, չնվազող ոգևորությամբ, ինչպես միշտ մինչ ուշ երեկո,Նարեկացի Արվեստի Միությունը լցրել էին հայկական խրոխտ և հզոր պարերով:
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։