Ավագ Շաբաթ
2014-04-19 00:00 | Naregatsi Art Institute
Նարեկացի արվեստի միությունն ամեն տարի տոնական միջոցառումների ծավալուն շարքով նշում է Մեծ Պահքի վերջին՝ Ավագ Շաբաթը: Ավագ Երկուշաբթիից մինչեւ Ավագ Շաբաթ՝ ապրիլի 14-ից ապրիլի 19-ը, ամեն օր տեղի ունեցան տարբեր համերգներ, ցուցահանդեսներ եւ ֆիլմի ցուցադրություն:Ավագ Շաբաթ օրվա խորհուրդը մեկնեց Տեր Վահրամ Մելիքյանը: Ավագ Շաբաթը Սուրբ Հարության Ճրագալույցն է` նախատոնակը: Երեկոյան բացվում են խորանների վարագույները և Սուրբ Հարության Ավետիսով Պատարագ է մատուցվում բոլոր եկեղեցիներում:Այդ երեկոյից սկսած առաջիկա 50 օրերին Հայոց Եկեղեցու հետևորդ քրիստոնյաները միմյանց ողջունում են Քրիստոս ծնաւ և յայտնեցավ ավետիսով և ստնում են Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի պատասխանը:Ավագ Շաբաթ օրը օրորոցային երգերի կատարումներով հանդես եկան Լուսինե Ազարյանը (սոպրանո) և Արմեն Աղաջանյանը (դաշնամուր):Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ եւս Նարեկացի արվեստի միությունը համագործակցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ, եւ ամեն օր՝ նախքան համերգային ծրագրի մեկնարկը, Մայր Աթոռից ժամանած հոգեւոր հայրերը ներկայացրեցին Ավագ Շաբաթվա ընթացիկ օրվա խորհուրդը:
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։