«Մշակութային կանգառ» ծրագիր
2017-12-02 00:00 | Naregatsi Art Institute
Դեկտեմբերի 2-ի առավոտյան մայրաքաղաքի հրապարակում դադարեցվեց երթևեկությունը, և երգի-պարի ժողովրդական, ազգագրական 21 խմբեր պար բռնեցին հրապարակի քարե գորգին՝ սկսելով «Քոչարիից», nրին ներկա էր նաև ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Խմբերի շարքում էր «Նարեկացի» արվեստի միության «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովիկ Սահակյանի գեղարվեստական ղեկավարմամբ:
Կեսժամանոց ֆլեշմոբից հետո «Նովա» անսամբլն ուղևորվեց Երևանից դուրս:
ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի եզրափակիչ՝ «Հայաստա՛ն, իմ սե՛ր» ծրագրով Գավառի արվեստի դպրոցում ելույթ ունեցավ «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը:
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։