ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ՈԳԵԿՈՉՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՇՆՉՈՎ
2005-04-24 18:00 | Naregatsi Art Institute
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Ոգեկոչում արվեստի շնչով» ամենամյա միջոցառումը, որը նվիրված էր հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
Կազմակերպվեցին համերգներ, ինչպես օրինակ, Երիտասարդ արվեստագետների համերգը ՆԱՄ կենտրոնում կրեց «Երկիր Հայրենի» և «Երկիր Հայաստան» խորագրերը, իսկ «Սպեղանի» երգչախումբը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ներկայացրեց Կոմիտասի Ս. Պատարագը: Համերգն ուղեկցվեց նկարիչների և քանդակագործների կողմից ներկայացված ցուցահանդեսով:
Սա մշակութային յուրահատուկ կոչ է աշխարհին՝ հարգելու հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, հայ ազգի վերածնունդը և դրա ճանաչման միջոցով այլևս թույլ չտալու նոր ցեղասպանություններին:
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։