Ոգեկոչում արվեստի շնչով
2011-04-24 16:00 | Naregatsi Art Institute
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Ոգեկոչում արվեստի շնչով» ամենամյա միջոցառումը, որը նվիրված էր հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
Միջոցառումը կազմված էր համերգային հատվածից և ցուցահանդեսից:
Միջոցառման շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսի ընթացքում ներկայացվեցին Արմեն Խոջոյանի, Տիգրան Ասատրյանի, Հովնան Սարգսյանի, Սևան Նագգաշյանի և Զարուհի Թովմասյանի աշխատանքները, որոնք ցուցադրվեցին հանրությանը մինչև ապրիլի 30-ը:
Համերգին ելույթ ունեցան Լևոն Իսկենյանը/ դաշնամուր/, Ջեմա Աբրահամյանը / ջութակ/
«Փարոս» երգչախումբը (գեղ. ղեկավար` Րաֆֆի Միքայելյան), «Նարեկացի» ժողնվագարանների համույթը (գեղ. ղեկավար` Հովիկ Սահակյան) և «Միհր» թատրոնը (գեղ. ղեկավար` Ցոլակ Մլքե-Գալստյան):
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։