Ոգեկոչում արվեստի շնչով
2004-04-24 12:00 | Naregatsi Art Institute
«Նարեկացի» արվեստի միությունը նշեց Հայոց ցեղասպանության 89-րդ տարելիցը Նյու Յորքի պատմական «Քուփեր Յունիոն» հոլլում` հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին: Սա «Նարեկացի» արվեստի միության երկրորդ ամենամյա միջոցառումն էր: Աննախադեպ ծրագիրը ներառում էր արվեստի ցուցահանդես, երաժշտական ծրագիր և ոգեշնչող խոսք երկու վերապրածներից:
«Քուփեր Յունիոն» հոլլի դահլիճում ներկայացված էին հայտնի լուսանկարիչների և նկարիչների (Արտո Չաքմաքչյան, Հրայր Բազե Խաչերյան, Արտաշես Հակոբյան, Սևան Նագգաշյան և այլն) աշխատանքները, որտեղ հիանալի պատկերված էին Արարատ սարը, եկեղեցիները, խաչքարերը, պատմական քաղաքները և գյուղերը:
Համերգային ծրագրին մասնակցեցին Նարեկ Բելս երգչախումբը, YY Sisters Trio - ն, ջազային երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանը, երգիչ / կոմպոզիտոր Վահան Արծրունին և Անուշ Բարկլայը «Հայ երգչախմբի» հետ:
Երկու վերապրածներ՝ Ֆեբա Կապիկյանը և Լուիզ Դինգիլյանը իրենց կյանքի պատմությունները կիսեցին լսարանի հետ:
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։