×

Ցուցահանդես ՆԱՄ-ում

2018-05-21 18:30 | Naregatsi Art Institute

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ Անուշավան Վարդանյանի լուսանկարների ցուցահանդեսը, որը կրում էր «Հեռու և մոտիկ Արարատ» խորագիրը:

Լուսանկարներում ներկայացված էր ազգային խորհրդանիշ Արարատն իր ամբողջ վեհությամբ և գեղեցկությամբ:

Լուսանկարչին ողջունելու էին եկել նրա ընկերները, ովքեր գեղեցիկ կատարումներով լրացրին ցուցահանդեսը: Միջոցառմանը ելույթ ունեցավ նաև «Նարեկացի» արվեստի միության «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, թառահար Հովիկ Սահակյան):

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։