Արվեստանոց
2018-05-18 14:00 | Naregatsi Art Institute
«Նարեկացի» արվեստի միությունն «Արվեստանոց» ուսուցողական ծրագրի շրջանակներում սիրով հյուրընկալեց հաշմանդամություն ունեցող երեխաներին և պատանիներին, ովքեր մասնակիցը եղան «Թղթե պատմություններ» խորագիրը կրող գունեղ միջոցառմանը:
Արվեստանոցը վարում էր Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի դերասան, տիկնիկավար Աղասի Մելքոնյանը՝ մարդ, ով ոչինչ չխնայեց երեխաներին դրական պահեր պարգևելու համար, ինչպես նաև նրանց հետ զրուցելով մեծ ինֆորմացիա փոխանցեց գրողների, հերոսների և իրենց սիրելի կերպարների մասին: Միասին բացահայտեցին, թե ինչ գաղտնիքներ են թաքցնում գունագեղ ստվարաթղթերը, ինչպես կարելի է նրանց կյանք և շունչ տալ՝ ստեղծելով գեղեցիկ, հեքիաթային և հետաքրքիր պատկերներ:
- Շնորհակալ ենք Արարատյան Հայրապետական թեմին, «Նարեկացի» արվեստի միությանը և Աղասի Մելքոնյանին նման միջոցառման համար: Աստված բոլորիս հետ թող լինի, - ողջույնի խոսքով հանդես եկավ Էջմիածնի հատուկ ուղղվածությամբ ուսումնարանի սան Արմանը, ով ներկաներին նվիրեց ժողովրդական երգի կատարում:
Միջոցառման մասնակիցները հեռացան՝ տանելով իրենց թղթե երազանքները...
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։