×

Ցուցահանդես ՆԱՄ-ում

2018-05-28 18:30 | Naregatsi Art Institute

«Նարեկացի» արվեստի միությունում Հայաստանի առաջին հանրապետության տոնի շրջանակներում տեղի ունեցավ «Հաղթական կանչ» խորագիրը կրող ցուցահանդեսը:

Ներկայացված էին Իզաբելլա Քեյանի, Նունե Փիլոյանի, Արևշատ Ավագյանի, Կարեն Մովսիսյանի, Արարատ Մինասյանի և Դավիթ Դանիելյանի աշխատանքները, որոնցում նկարիչները ներկայացրել էին իրենց հերոսական, ազատատենչ և հայրենասիրական հոգեվիճակն ու զգացմունքներն արտացոլող ինքնատիպ և յուրօրինակ գաղափարները:

- Ուրախ ենք այսպիսի ցուցահանդեսի համար: Մեր ժողովուրդը միշտ հաղթում է, երբ միավորվում է. մենք ունենք այդ ուժը, և դա աստվածատուր է, - իր խոսքում ընդգծեց «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը և նկարիչներին նվիրեց խորհրդանշական նվերներ ՆԱՄ հրատարակություններից:

Երաժշտական կատարումներով հանդես եկան «Նարեկացի» արվեստի միության «Նովա» ազգային նվագարանների համույթը (գեղարվեստական ղեկավար`ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովիկ Սահակյան) և «Քնար» հոգևոր և ժողովրդական երգերի խումբը (գեղարվեստական ղեկավար` Լուսինե Աղաջանյան):

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։