×

«Նարեկացի» ժողովրդական գործիքների համույթը համերգներով հանդես է եկել սահմանամերձ գյուղերում

2013-07-10 12:00 | Naregatsi Art Institute

2013 թվականի հուլիսին Հայ ավետարանչական ընկերակցությունը Տավուշի մարզի Այգեպար, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի բնակիչներին, հատկապես երեխաներին, նվիրեց ձմեռային կոշիկներ և «Մանկական Աստվածաշունչ»:

Այս առաքելությունը ողջ ընթացքում ուղեկցվում էր «Նարեկացի» արվեստի միության «Նարեկացի» ժողովրդական գործիքների համույթի համերգներով:

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, թառահար Հովիկ Սահակյանի գեղարվեստական ղեկավարմամբ համույթը հաճելի պահեր պարգևեց սահմանամերձ գյուղերի բնակիչներին՝ խոստանալով հնարավորության դեպքում նորից վերադառնալ և ելույթ ունենալ նրանց համար:

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։