Մենահամերգ ՆԱՄ-ում
2018-06-12 19:00 | Naregatsi Art Institute
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ դաշնակահար Լևոն Կարապետյանի մենահամերգը:
- «Նարեկացի» արվեստի միությունում Լևոնի մենահամերգները բարի ավանդույթ են դարձել: Ես իրեն շատ եմ սիրում. նրա աշխարհն ուրիշ է, իսկ երբ նա ներկա է գտնվում որևէ վայրում, իր շուրջն ուրիշ՝ ավելի բարի, ավելի քնքուշ, ավելի դրական է դարձնում...
Մենք ուրախ ենք, որ հայ հանդիսատեսին Լևոնի անզուգական կատարումները լսելու հնարավորություն ենք կարողանում տալ, - երեկոն այսպես մեկնարկեց «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը։
Միջոցառմանը հնչեցին Յոհան Սեբաստիան Բախի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Լուդվիգ վան Բեթհովենի, Ֆրեդերիկ Շոպենի, Սեզար Ֆրանկի, Ալեքսանդր Սկրյաբինի ստեղծագործություններից:
Լևոն Կարապետյանը մենահամերգներով և սիմֆոնիկ նվագախմբերի հետ դաշնամուրային կատարումներով հանդես է եկել Հայաստանում և արտերկրում:
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։