Համերգ Ժնևում
2018-09-16 18:00 | Naregatsi Art Institute
Սեպտեմբերի 16-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում համերգային ծրագրով հանդես եկավ «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախումբը կոմպոզիտոր, թառահար Արտեմ Խաչատուրի գեղարվեստական ղեկավարմամբ:
Նվագախումբը գեղեցիկ հնարավորություն ընձեռեց ներկաներին վայելելու հայկական ժողովրդական անզուգական մեղեդիներ:
- Աստծո կամոք այսօր այստեղ ենք... Մեզ համար շատ խորհրդանշական է ձեզ համար հանդես գալը: Ուրախ ենք՝ հայկական մշակույթը տարածելու մեր կարողության համար: Մեզ հետ հայրենիքից բերել ենք հատուկ նվեր. «Նարեկացի» արվեստի միությունը յուրահատուկ նվեր-պարգևատրում ունի՝ միության պատկերանշանով փոքրիկ խաչքար, որը համատեղում է Տիրոջ օրհնությունը և մշակույթը։
Նվերը պատկանում է Վահե Գաբրաչին, ով հրավիրեց մեզ Ժնև և հոգաց, որ այսօրվա համերգը կայանա: Այս նվերով մենք տալիս ենք Ձեզ «Հայ մշակույթի դեսպան» լինելու կոչումը, քանի որ Դուք այն մարդկանցից եք, ովքեր հայկական մշակույթը տարածելու հարցում մեծ գործունեություն են իրականացնում,- համերգի ավարտին ողջույնի խոսք հնչեցրեց «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը և նվիրեց խորհրդանշական նվերը:
Նշենք, որ սա մեծ համերգային շրջագայության վերջին՝ 7-րդ կանգառն էր: Նվագախումբը համերգներով հանդես եկավ և հնչեցրեց ազգային մեղեդիներ ազգային գործիքներով՝ Ժնևում, Փարիզում, Ալֆորվիլում, Միլանում, Հռոմում, Տրիկազեում և Ստամբուլում:
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։