Համերգ ՆԱՄ-ում
2018-10-16 19:00 | Naregatsi Art Institute
«Նարեկացի» արվեստի միության լեփ-լեցուն դահլիճում տեղի ունեցավ երգիչ, երգահան, թարգմանիչ Պերճ Թյուրաբյանի հեղինակային համերգը` նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին:
Միջոցառումը կրում էր «Ֆրանսիական երգի երեկո» խորագիրը, որի ընթացքում հնչեցին Շառլ Ազնավուրի, Բարբարայի, Ժորժ Բրասենսի, Ժակ Բրելի, Լեո Ֆերեի ստեղծագործություններից հայերենով, Պերճ Թյուրաբյանի թարգմանությամբ և կատարմամբ:
Ամերիկահայ երաժիշտը գրում է նաև երգեր հայ գրողների բանաստեղծությունների հիման վրա, ինչպես նաև թարգմանաբար երգում ֆրանսիական շանսոնի տարբեր ներկայացուցիչների ստեղծագործություններ՝ Բրել, Բրասենս, Ազնավուր և այլն։
Հանդիսատեսը հեռացավ նոր հանդիպման ակնկալիքով...
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։