×

Հանդիպում-դասախոսություն

2018-10-13 16:00 | Naregatsi Art Institute

«Նարեկացի» արվեստի միությունը ՀՀ սփյուռքի նախարարության հետ համատեղ ներկայացրեց հանդիպում - դասախոսություն՝ նվիրված Ֆրանկոֆոնիային, Մխիթարյան միաբանության անդամ, Սևրի Սամուել Մուրադյան վարժարանի և մշակութային կենտրոնի տնօրեն Հարություն վարդապետ Պզտիկեանի հետ:

Միջոցառումը կրում էր «Նապոլեոն Բոնապարտի կապը Մխիթարյան միաբանության հետ» խորագիրը, որի ընթացքում վարդապետը ներկայացրեց նամակներ, որոնք գրվել են Բոնապարտին ֆրանսիացի մտավորականների կողմից:

- Մտավորականներն իրենց նամակներում ներկայացնում էին միաբանության կարևորության և դա չփակելու կարևոր պատճառների մասին: Այս նամակները գոյություն ունեն արխիվներում,- իր խոսքում նշեց վարդապետը:

Նշենք, որ արվեստն իր մեջ կրող Հարություն Պզտիկեանը նաև նկարում է. նա ծնվել է Բեյրութում:

Որպես նկարիչ բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել Եվրոպայում՝ Հռոմում, Փարիզում, Ժնևում, Լիոնում և այլ մեծ քաղաքներում, իսկ առաջին ցուցահանդեսը եղել է Վենետիկում: Բազմաթիվ մրցանակների արժանացած պարոն Պզտիկեանը հանդիսանում է նաև ՀՀ նկարիչների և Գրողների միության անդամ:

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։