×

Ցուցահանդես ՆԱՄ-ում

2018-10-15 18:30 | Naregatsi Art Institute

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ միության Սևան Նագգաշյանի անվան նկարչական դասարանի սաների ցուցահանդեսը՝ նվիրված Ֆրանկոֆոնիային:

Նկարչական խմբակի սաների ներկայացվող աշխատանքների թեման Ֆրանսիան էր՝ գեղեցիկ բնապատկերներով, քաղաքային տեսարաններով, երկրի խորհրդանշական կառույցներով և աշխարհահռչակ ֆրանսիացի նկարիչների աշխատանքների արտանկարներով:

Ուսուցիչներ Հասմիկ Գասպարյանը, Արմենուհի Մարտիրոսյանը և Կարլեն Վարդերեսյանը նշեցին, որ երեխաների հետ աշխատելը դժվար, բայց շատ հաճելի գործընթաց է:

6-ից 16 տարեկան աշակերտների նկարները մեկ շաբաթ շարունակ կցուցադրվեն ՆԱՄ ցուցասրահում:

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։