×

Համերգ ՆԱՄ-ում

2018-10-19 19:00 | Naregatsi Art Institute

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ Լիլի Սևոյանի (ալտ) մենահամերգը` նվիրված մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին:
Միջազգային մրցույթների դափնեկիր երաժիշտը համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Մալթայում, Վրաստանում:

Միջոցառմանը հնչեցին Ս. Ռախմանինովի, Լ. Սևոյանի, Ֆ. Շուբերտի, Է. Միհրանյանի, Քամիլ Սեն - Սանսի ստեղծագործություններից:

Երեկոյի ընթացքում Լիլի Սևոյանը հանդես եկավ անակնկալ կատարմամբ՝ ներկայացնելով Շառլ Ազնավուրի «Հավերժ սեր» ստեղծագործությունը, որն արժանացավ հանդիսատեսի երկարատև ծափահարություններին:

Նվագակցում էին Վալերի Այվազյանը և Վահագ Վարդանյանը:

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։