Հանդիպում-դասախոսություն
2018-10-15 19:00 | Naregatsi Art Institute
«Նարեկացի» արվեստի միությունը ՀՀ սփյուռքի նախարարության հետ համատեղ ներկայացրեց հանդիպում - դասախոսություն՝ նվիրված Ֆրանկոֆոնիային, Մխիթարյան միաբանության անդամ, Սևրի Սամուել Մուրադյան վարժարանի և մշակութային կենտրոնի տնօրեն Հարություն վարդապետ Պզտիկեանի հետ:
Միջոցառումը կրում էր «Ֆրանսիացի հայագետների կապը Մխիթարյան միաբանության հետ 1700 թվականներից սկսած» խորագիրը, որի ընթացքում վարդապետը ֆրանսերենով, այնուհետև նաև հայերենով, ներկայացրեց դասախոսության նյութը:
- Լյուդովիկոս 14-րդը փնտրում էր խելացի մտավորականների և իր հպատակներին ուղարկում է հայկական եկեղեցիներ` իր մոտ բերելու հայ վանականերին. այս մասին են վկայում 600 ձեռագրեր, որոնք պահպանվում են արխիվներում,- իր խոսքում նշեց վարդապետը:
Նշենք, որ արվեստն իր մեջ կրող Հարություն Պզտիկեանը նաև նկարում է. նա ծնվել է Բեյրութում:
Որպես նկարիչ բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել Եվրոպայում՝ Հռոմում, Փարիզում, Ժնևում, Լիոնում և այլ մեծ քաղաքներում, իսկ առաջին ցուցահանդեսը եղել է Վենետիկում: Բազմաթիվ մրցանակների արժանացած պարոն Պզտիկեանը հանդիսանում է նաև ՀՀ նկարիչների և Գրողների միության անդամ:
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։