Համերգ- դասախոսություն
2018-10-20 16:00 | Naregatsi Art Institute
«Նարեկացի» արվեստի միությունում Ֆրանկոֆոնիային նվիրված «Հայ-ֆրանսիական պատմամշակութային առնչությունները» թեմայով համերգ- դասախոսությամբ հանդես եկավ Դանիել Երաժիշտը:
Դասախոսության ընթացքում Դանիել Երաժիշտն անդրադարձավ հայ-ֆրանսիական տնտեսական, դիվանագիտական, մշակութային դարավոր կապերին:
- Հայերը Ֆրանսիայում հայտնվել են 6-7-րդ դարերում: Վաճառականներ էին: Դեռ հնում Անանիա Շիրակացին իր «Աշխարհացույց»-ում նկարագրել է նաև Ֆրանսիան՝ Գալիան, և ֆրանկներին բնորոշել որպես «հզոր ֆրանկներ»: Հատկապես հայտնի էին Հռոմի եկեղեցու հայազգի սրբերը...
11-րդ դարում մեծ հեղինակություն էր վայելում Մակար եպիսկոպոսը, որին լատիներեն վարքագրությունում բնորոշել են որպես «Հայաստանի ծաղիկ», «Ֆրանսիայի փառք» և «Գանդիայի զարդ»,- իր խոսքում ընդգծեց Դանիել Երաժիշտը:
Իրենց մասնակցությամբ միջոցառումը զարդարեցին «Շարական» անսամբլը (գեղարվեստական ղեկավար` Դանիել Երաժիշտ), մենակատարներ Գոհար Դանիելյանը (ջութակ), Գրիգոր Հարությունյանը (կլառնետ), Ռուզան Հովսեփյանը (դաշնամուր):
Հնչեցին Կոմիտասի, Ժ. Բեզարի, Ժ. Բուամորտյեի, Ֆ. Լավինյեի ստեղծագործություններից, Ա. Հոնեգերի երգերից՝ Ա. Չոպանյանի, Պ. Վեռլենի, Ժ. Կոկտոյի և այլոց խոսքերով և Վ. Մախոխյանի «Հայաստանի հառաչանքը» պիեսը՝ ջութակի և դաշնամուրի համար:
Ներկայացվեցին նաև բանաստեղծություններ:
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։