Ֆիլմի ցուցադրություն ՆԱՄ-ում
2018-10-17 19:00 | Naregatsi Art Institute
«Նարեկացի» արվեստի միությունում «Սոսե» միջազգային կինոփառատոնի շրջանակում հոկտեմբերի 17-ին՝ ժամը 19:00-ին, կցուցադրվեն ռեժիսորներ Կերիմ Ռահբանիի «Բեռ», Օկսանա Արթեմենկոյի «Մարդը», Ֆեյրուզ Սեհրալի «Անհանգստություն», Ալեսսանդրո Ստեվանոնի «Գիծը», Միշաել Բարոկասի «Իմ երկու սեփական ձեռքերով», Մոհամեդ Հորմոզիի «Սոճի», Շեվալիե Գիլյոմի «Խորաթափանցները» ֆիլմերը:
• Կերիմ Ռահբանիի «Բեռը» (կարճամետրաժ | Ֆրանսիա (արաբերեն) | 20 րոպե) պատմում է սիրիական պատերազմից մազապուրծ եղած փոքրիկ Էբիթի մասին, ով իր հիվանդ պապի հետ մոլորվում է Բեքա հովտի կենտրոնում. նրանք ճանապարհ են ընկնում դեպի Բեյրութ քաղաք՝ առերեսվելով անգութ ճակատագրին։
• Օկսանա Արթեմենկոյի «Մարդը» (կարճամետրաժ | Ուկրաինա (ուկրաիներեն) | 6 րոպե) ֆիլմը պատմում է փոքրիկ տղայի մասին, ով վախենում է զուգարանից։ Նրա հայրը, ով ռազմական զինվոր է, ասել է նրան.
-Իսկական տղամարդը պետք է միզի զուգարանում, ոչ թե տարայի մեջ։
Հայրը գնում է պատերազմ Արևելյան Ուկրաինայում և տուն չի վերադառնում։ Տղան արդեն պետք է տղամարդ դառնա։
• Ֆեյրուզ Սեհրալի «Անհանգստություն» (կարճամետրաժ | Իսպանիա (արաբերեն) | 25 րոպե) ֆիլմը ֆուտբոլի աշխարհի առաջնության և այդ իրադարձությանն անհամբեր սպասող բեյրութցիների մասին է. առաջին խաղի ահազանգն ընդհատվում է տարօրինակ ձայնային ալիքներով:
Գնալով աճում է հիասթափության ալիքը՝ ճանապարհ բացելով կյանքի ավելի մեծ իրադարձության համար:
• Ալեսսանդրո Ստեվանոնի «Գիծը» (կարճամետրաժ | Իտալիա (իտալերեն) | 15 րոպե) ֆիլմը Ֆեդերիկոյի մասին է, ով ինտրովերտ և միայնակ երեխա է:
Սենեգալից եկած մի ծեր արտիստի հետ հանդիպումն օգնում է նրան բացահայտել իր տաղանդը և սովորել տեսնել մյուսներին այնպիսին, ինչպիսին նրանք կան:
• Միշաել Բարոկասի «Իմ երկու սեփական ձեռքերով» (կարճամետրաժ | Ֆրանսիա | 4 րոպե) ֆիլմը ներկայացնում է տղամարդու կյանքը ՝ իր և շրջապատի մարդկանց տեսանկյունից...
• Մոհամեդ Հորմոզիի «Սոճի» (կարճամետրաժ | Իրան (պարսկերեն) | 20 րոպե) ֆիլմը 43-ամյա Ալինի մասին է, ով ի վերջո, կարողացավ ձեռք բերել թույլտվություն՝ չորս տարվա ընթացքում չորացած հողը կոմերցիոն նպատակներով օգտագործելու համար:
Այս դժվարին տարիներին Ալին իր կնոջ և պատանի որդու հետ շատ խնդիրների է բախվել, սակայն այդ հաջողության օրը նրան տեղեկացնում են, որ ընկերությունը ժամանակավորապես չի կարող վճարել իրեն:
• Շեվալիե Գիլյոմի «Խորաթափանցները» (կարճամետրաժ | Ֆրանսիա (ֆրանսերեն) | 23 րոպե) ֆիլմը Մանյունի մասին է, ով աշխատում է մի արդյունաբերական շրջանի մոտ գտնվող մոթելում:
Մի առավոտ` նախաճաշի ընթացքում, նա որոշում է ամեն ինչ թողնել:
Մայքլը, ով մի ճանապարհորդող աշխատող է, համաձայնում է տանել նրան «Petit-Fort» լողափ, որտեղ նա ցանկանում է գնալ, բայց նա չի էլ կարող պատկերացնել, որ այս ճանապարհորդությունն ընդմիշտ կփոխի իր կյանքը:
«Զիս» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ իրականացվող «Սոսե» միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 28-ից նոյեմբերի 23-ը. միությունում ֆիլմերը կցուցադրվեն հոկտեմբերի 3-ին, 10-ին, 17-ին, 24-ին՝ ժամը 19։00-ին, և նոյեմբերի 7-ին, 14-ին, 21-ին՝ ժամը 19։00-ին:
Սոսե միջազգային կինոփառատոնը Հայաստանում կանցկացվի 5-րդ անգամ. այս անգամ կանցկացվեն նաև workshop-եր, ինչպես նաև կլինեն Սարոյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված ֆիլմերի ցուցադրություններ՝ նվիրված Սարոյանի 110-ամյակին:
Մուտքն ազատ է:
Հեռ. +374 10 580105
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։