×

Համերգային երեկո

2018-10-31 19:00 | Naregatsi Art Institute

«Փարոս» կամերային երգչախմբի 25-ամյակին նվիրված համերգային երեկոյին հանդես եկավ նաև «Նարեկացի» նվագախումբը: Տոնական համերգը տեղի ունեցավ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Հնչեց Խաչատուր Ավետիսյան` «Օրատորիա», «Փարոս» կամերային երգչախմբի, «Նարեկացի» նվագախմբի(գեղարվեստական ղեկավար՝ կոմպոզիտոր, թառահար, ՀՀ վաստակավոր արտիստ Արտեմ Խաչատուր), մենակատարներ Լուսինե Ազարյանի(սոպրանո),Պողոս Եղիազարի(տենոր), Աստղիկ Սնեցունցի(քանոն), Անի Ռուբենյանի(շվի), Կարեն Հարությունյանի(բլուլ) կատարմամբ:
Դիրիժոր՝ Ր.Միքայէլեան

«Նարեկացի» արվեստի միությունը նորից շնորհավորում է «Փարոս» երգչախմբին՝ ցանկանալով երկար տարիների ստեղծագործական կյանք և բազում հաջողություններ: Մենք ձեզ հետ ենք...

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։