Համերգ Արամ Խաչատրյանի համերգասրահում
2018-11-21 19:00 | Naregatsi Art Institute
Ժողովրդական նվագարանների անսամբլների մրցույթ-փառատոնի երկրորդ մրցանակակիր «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլ
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 17:00-ին, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում Հայաստանի երաժշտական ընկերությունը, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը գեղարվեստական դաստիարակության մշակույթի կենտրոնի հետ համատեղ անցկացրին Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակին նվիրված ժողովրդական նվագարանների անսամբլների մրցույթ-փառատոն:
«Նարեկացի» արվեստի միության «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը գեղարվեստական ղեկավար Հովիկ Սահակյանի գլխավորությամբ իր մասնակցությունը ցուցաբերեց մրցույթ-փառատոնին՝ արժանանալով երկրորդ մրցանակի:
Մրցույթ-փառատոնի անցկացման նպատակն է բարձրացնել ազգային նվագարանների, համույթների կատարողական վարպետությունը:
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։