×

Համերգ ՆԱՄ-ում

2018-12-11 19:00 | Naregatsi Art Institute

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ դուդուկահար Անդրանիկ Գասպարյանի մենահամերգը:
Եղվարդի սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հովսեփ քահանա Ալեքսանյանը միջոցառումը մեկնարկեց Տերունական աղոթքով:

Երեկոյի ընթացքում հնչեց ժողովրդական, աշուղական, հոգևոր երաժշտություն: Միջոցառմանը ելույթ ունեցան Տիգրան Գալստյանը (թառ), Մարզպետ Փոթոյանը (ուդ), Մհեր Փոթոյանը (քամանչա), Ավետիս Քեոսեյանը (դհոլ), «Նովա» ժող. գործիքների անսամբլը (գեղ. ղեկավար՝ Հ. Սահակյան):

Երեկոյին ներկա էին Թովմաս Պողոսյանը, Արսեն Գրիգորյանը և շատ այլ արվեստագետներ:

Նվագակցեց դաշնակահարուհի Նունե Մխիթարյանը:

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։