Ցուցահանդես ՆԱՄ-ում
2018-12-24 18:30 | Naregatsi Art Institute
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ միության նկարչության դասարանի սաների՝ «Տոն՝ վրձնով» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը, դասարանի ուսուցիչ՝ գեղանկարիչ Հասմիկ Գասպարյան:
Ավանդույթի համաձայն նկարչության դասարանի սաները տարեվերջին ներկայանում են իրենց աշխատանքներով. այս անգամ ցուցահանդեսին ներկայացվել էին սաների ձմեռային և ամանորյա թեմաներով աշխատանքները:
- Շատ ուրախ եմ, որ տարին ամփոփում ենք մեր միության սաների աշխատանքների ցուցահանդեսով: Շնորհավորում եմ և ցանկանում ստեղծագործական վառ երևակայություն բոլորիդ,- իր խոսքում ընդգծեց ՆԱՄ հիմնադիր Նարեկ Հարությունյանը:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունվարի 19-ը:
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։