Համերգ. «Նարեկացի» երգչախումբ
2019-12-16 17:30 | Naregatsi Art Institute
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ Երգչախմբային արվեստի միջազգային օրվան նվիրված համերգ, որին իրենց մասնակցությունը ցուցաբերեցին «Նարեկացի արվեստի միության «Նարեկացի» երգչախումբը (գեղ. ղեկավար՝ Անահիտ Սարգսյան), ինչպես նաև «Ագապէ», «Կոմիտաս», «Էջմիածին», «Սեբաստացիներ», «Հայաստանի փոքրիկ երգիչներ», Տավուշի թեմի մանկապատանեկան և Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի երգչախմբերը:
Երգչախմբային արվեստի միջազգային օրը նշվում է 1990 թվականից:
Ամբողջ աշխարհում այս օրը նշում են շուրջ 150 երկրների հազարավոր երգչախմբեր. Հայաստանում երգչախմբային արվեստի միջազգային օրը նշվում է 2011 թվականից:
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։