Համերգ ՆԱՄ-ում
2020-03-03 17:00 | Naregatsi Art Institute
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ Արևշատի երաժշտական դպրոցի ութամյա քանոնահար Հենրիկ Գևորգյանի՝ «Սերս՝ մայրերին» խորագիրը կրող մենահամերգը:
Միջոցառմանը հնչեցին Կոմիտասի, Խաչատուր Ավետիսյանի, Սայաթ-Նովայի, Ծովինար Հովհաննիսյանի, Ջորջ Գերշվինի, Մանֆրեդ Շմիտցի, ինչպես նաև հրեական ժողովրդական «Հավանագիլա» (փոխադրումը Խ.Ավետիսյանի) ստեղծագործությունները:
Համերգի ավարտին «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը փոքրիկ քանոնահարին նվիրեց ՆԱՄ-ի հրատարակություններից քանոնահարուհի Աստղիկ Սնեցունցի «Ներշնչանք» ձայնասկավառակը, իսկ Արևշատի երաժշտական դպրոցին՝ Գրիգոր Նարեկացու «Տաղեր» գրքույկ-սկավառակը:
Իր շնորհակալական խոսքը «Նարեկացի» արվեստի միությանը և դպրոցի ուսուցչական անձնակազմին ուղղեց նաև Արևշատի երաժշտական դպրոցի տնօրեն Հերմինե Գրիգորյանը:
Նվագակցող՝ Ռուզաննա Գրիգորյան (դաշնամուր)
Դասատու` Կատարինե Գալստյան
Համերգավար՝ Մանե Մայիլյան
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։