×

Հանդիպումների շարք

2021-08-10 18:00 | Naregatsi Art Institute

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Նորայր Դավթյանի հետ:

Միջոցառմանը երիտասարդ երաժիշտները Նորայր Դավթյանի հետ քննարկեցին մասնագիտական հմտությունները և ստացան արժեքավոր խորհուրդներ:

«Հովիկ Սահակյանը լավագույն երաժիշտներից է, և ես շատ ուրախացա երբ իմացա, որ այս օջախում՝ «Նարեկացի» արվեստի միությունում, նա նվագախմբեր է ստեղծում և շնորհալի աշխատանք կատարում»,-նշեց Նորայր Դավթյանը:

Հանդիպման ավարտին միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը Նորայր Դավթյանին հանձնեց ՆԱՄ-ի հրատարակություններից:

«Նարեկացի» արվեստի միությունը մեկնարկում է հանդիպումների շարք, որի ընթացքում «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլի սաները պարբերաբար հանդիպումներ կունենան անվանի և մեծանուն երաժիշտների հետ:

«Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլի
գեղ. ղեկավար` ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովիկ Սահակյան

Դիրիժոր՝ Հելբերտ Ասատրյան

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։