Համերգ Դիլիջանի արվեստի պետական քոլեջում
2021-10-23 14:00 | Naregatsi Art Institute
«Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը համերգային ծրագրով հանդես եկավ Դիլիջանի արվեստի պետական քոլեջում:
Դիլիջանի հանդիսատեսը մեծ ոգևորությամբ դիմավորեց անսամբլին՝ ունկնդրելով Կոմիտասի, Սայաթ-Նովայի և այլ հայ անվանի կոմպոզիտորների ստեղծագործությունները:
Համերգի ավարտին «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը Դիլիջանի արվեստի պետական քոլեջի տնօրեն Հասմիկ Մկրտումյանին հանձնեց միության խորհրդանշական հուշանվերները՝ հույս հայտնելով, որ նմանօրինակ միջոցառումները, որոնք նպաստում են մարզային մշակույթի զարգացմանը, ավելի հաճախակի կանցկացվեն:
Միջոցառումն իրականացվեց «Միավորվելով արվեստի միջոցով» ծրագրի շրջանակում՝ «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ:
«Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլի գեղ. ղեկավար` ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովիկ Սահակյան
Դիրիժոր՝ Հելբերտ Ասատրյան
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։