Համերգ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում
2021-11-11 16:00 | Naregatsi Art Institute
Նոյեմբերի 11-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ Ազգային նվագարանների անսամբլների համահայկական մրցույթ-փառատոնի գալահամերգը:
Միջոցառմանը ելույթ ունեցավ նաև «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը` կատարելով Խաչատուր Ավետիսյանի «Էքսպրոմտ» ստեղծագործությունը:
Ազգային նվագարանների անսամբլների համահայկական մրցույթ-փառատոնի նպատակն է բարձրացնել ազգային նվագարանների անսամբլների կատարողական վարպետությունը, ամրապնդել ժանրերի ժողովրդայնացումը:
«Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլի գեղ. ղեկավար` ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովիկ Սահակյան
Դիրիժոր՝ Հելբերտ Ասատրյան
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։